Մամուլ

Երևանում՝ սեփական տան իր արհեստանոցում, հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի դին

Երևանում՝ սեփական տան իր արհեստանոցում, հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ու հսկողության տակ են վերցրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մխիթարյանն ու Գրիգոր Սարգսյանը։Իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան բնակիչ 55-ամյա Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել:

Կիսվել էջում