Մամուլ

Երևանում՝ ավտոշուկայի տարածքում, 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին

Երևանում՝ ավտոշուկայի տարածքում, 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

vraert avtoshuka

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել էջում