Երևանի հիվանդանոցներից մեկում նորածին է մահացել
Երեկ՝ օգոստոսի 20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։
Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Նրա խոսքով՝ այս պահին հնարավոր չէ տեղեկություններ տրամադրել նորածնի մահվան պատճառի կամ այլ մանրամասների վերաբերյալ։
«Երեկ «Աստղիկում» նորածին է մահացել, բայց ես չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել պատճառի կամ մանրամասների մասին։ Սա կպարզվի քննությամբ»,– ասել է նախարարության մամուլի քարտուղարը։
«Նովոստի-Արմենիա»-ն փորձել է կապ հաստատել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ, սակայն այս պահի դրությամբ պատասխան չի ստացել։
Նորածնի մահվան հանգամանքները պարզվում են քննության շրջանակում։


