Ազատ խոսք

Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել․ Կարեն Վրթանեսյան

Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արտակարգ դրության պայմաններում «տանը մնացած» երկրի համար ի՞նչն է ամենակարևորը։

Կորոնավիրուսի թեստերի մեծ խմբաքանակներ ճարել ու երկիր բերելը՞։ Թեստավորող լրացուցիչ լաբորատորիաներ բացելը՞։

Լրացուցիչ պարեն երկիր ներմուծելը՞։

Տնտեսական ճգնաժամը մեղմացնելու գործողությունները՞։ Աշխատելու հնարավորությունից զրկված մարդկանց խնդիրները լուծելը՞։

Ո՛Չ, չգուշակեցիք։

Ամենակարևորը Նիկոլի ֆեյսբուքյան էջը շտապ աշխուժացնելն է!!!

Այո՛-այո՛, սա վատ երազ չէ, երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում իսկապես քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել, իսկ «շահած քոմենթներին» էլ հետո 3 ժամ լայվով պատասխանելու է։

Հ.Գ. Երեկ մի քանի տեղ ծաղրական քոմենթներ տեսա, որ ոմն Joni Brjoni գժական լայվեր է անում և դրանք ավելի շատ են դիտում, քան Նիկոլի ելույթները։ Չլինի՞ իսկապես այդ պատճառով է։

Կիսվել էջում