Աշխարհ

Երկրաշարժ ԱՄՆ-ում՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ

Երկրաշարժ ԱՄՆ-ում՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի հարավում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի Անքոր Փոյնթ քաղաքից 19 կիլոմետր հարավ-արևմուտք։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել նյութով