Մամուլ

Երկիրը մտել է տոտալ գահավիժման ուղեծիր. Անուշավան Դանիելյան

Երկիրը մտել է տոտալ գահավիժման ուղեծիր. Անուշավան Դանիելյան

Արցախում ոչ միայն սոցիալական խնդիրներ կան, այլեւ  հումանիտար աղետ է, որը համազգային մեր բոլոր կարողությունները կենտրոնացնելու դեպքում, տարիներ են պահանջելու՝ հումանիտար, սոցիալական աղետը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախում ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են։

Արցախ

«Այսօրվա իշխանությունների կողմից մենք շատ ավելի անհեթեթ արտահայտություններ ենք լսել, օրինակ, Շուշիի՝ դժգույն քաղաք կամ ադրբեջանական լինելու մասին, որը հերթական անգամ ապացուցում է այս իշխանությունների անմեղսունակ, ցինիկ ու տգետ լինելը։

Արցախում Հադրութի, Շահումյանի (Քարավաճառն կենտրոնով), Քաշաթաղի շրջանների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու տասնյակ գյուղերը թշնամուն հանձնելուց հետո, 50 հազարից ավելի մարդ կորցրել են իրենց տները, գույքը, եկամտի աղբյուրները։ Արցախում ոչ միայն սոցիալական խնդիրներ կան, այլեւ հումանիտար աղետ է»,- նշեց Անուշավան Դանիելյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում