Օգտակար

Երկարացրեք ձեր կյանքը 10 տարով և հրաժարվեք այս վատ սովորույթներից

Երկարացրեք ձեր կյանքը 10 տարով և հրաժարվեք այս վատ սովորույթներից

Մշտական ֆիզիկական վարժությունները, առողջ սնունդը և ծխելուց հրաժարվելը կարող են մարդու կյանքը երկարացնել մոտավորապես 10 տարով, պարզել են Հարվարդի համալսարանի եւ Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վերոնշյալ գիտնականները 50 տարեկան ավելի քան 100 հազար մարդկանց 20-ամյա դիտարկումներ են իրականացրել։

Նրանք առանձնացրել են ռիսկի հինգ խումբ (ծխելը, ալկոհոլը, անառողջ սնունդը, ցածր ֆիզիկական ակտիվությունը և ավելորդ քաշը) և բոլոր հետազոտվողներին բաժանել են ըստ այդ խմբերի։

Պարզվել է, որ առողջ ապրելակերպ վարող մարդիկ և նրանք, ովքեր հետազոտության ընթացքում չեն հիվանդացել անկանխատեսելի հիվանդություններով, ինչպիսին է քաղցկեղը, արդյունքում ապրել են շատ ավելի երկար, քան նրանք, ովքեր ունեցել են վերը թվարկված ռիսկի գործոններից մեկը կամ մի քանիսը։

Իրենց առողջության մասին հոգացող կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 84,4 տարի՝ մյուսների 73,7-ի դիմաց։ Տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 81,1 տարի՝ 73,5-ի դիմաց։

Կիսվել նյութով