ՄամուլՏեսանյութ

Երեկ մեր երկրում իրավական անարխիայի հիմքը դրվեց․ Գոհար Մելոյան (Տեսանյութ)

Երեկ մեր երկրում իրավական անարխիայի հիմքը դրվեց․ Գոհար Մելոյան

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

News.am-ը գրումէ ․ «Գործող գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվեցին սահմանադրության կարեւորագույն սկզբունքները։

Նախ ինչ է ասում օրինականության սկզբունքը, որը 2015 թվականի  Սահմանադրության ձեռքբերումներից էր, ասում էր՝ պետական մարմիններն ու պաշտոնտար անձինք իրավասու է կատարելու բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված գործողություններ։

Տեղի ունեցավ այն, որ զուտ իրենց ցանկություններին տուրք տալու նպատակով մեր երկրում իշխանությունները ոտնահարեցին կարեւորագույն սահմանադրական սկզբունքները, ընթացակարգերն ու նորմերը։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պարտադիր կերպով Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի համաձայն պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելոու արդյունքում պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելու արդյունքում  ընդամենը այդ բանաձեւը չէր ընդունվելու, հանրաքվեի ընթացակարգ չկար, բացի այդ օրակարգում էլ նախատեսված չէր, ընթացակարգային նորմերը ի նակտի էլ  չեն ունենում»:

Կիսվել էջում