Մամուլ

Երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր՝ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ի, 8-ի և 9-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հուլիսի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել էջում