ՄամուլՏեսանյութ

Երեխուն ողջ պիտի տան. ոչ մի զինակոչիկի թուղթ չի գալու. անհետ կորած զինվորի մայր (Տեսանյութ)

Երեխուն ողջ պիտի տան. ոչ մի զինակոչիկի թուղթ չի գալու. անհետ կորած զինվորի մայր (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Կոորդինատները տված է, թե իմ երեխեն որտեղ է, խնդրում եմ, աղաչում եմ, թող իմ երեխին գտնեն, բերեն տան ինձ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մայրը:

«Ես ինչքա՞ն սպասեն, տղաս երեք տեղից վիրավոր է՝ ոտքից, ուսից, գլխից: Մեկ ամիս է՝ ես իմ երեխու ձենը չեմ լսել: Խնդրում եմ, թող իմ երեխուն տան ինձ, ուրիշ բան չեմ ուզում: Մինչեւ իմ երեխին ողջ չտան ինձ, ոչ մի զինակոչիկի ոչ մի թուղթ չի գալու: Էդ թղթերը կտրատելու եմ անձամբ իմ ձեռքով կերցնեմ իրենց:

anhet korac harazat

Ամսի 14-ին զանգեց, ասեց՝ շատ լավ եմ, գալու եմ, քեզ գրկելու եմ: գալիս են մեր հետեւից, 2 ժամից չաստում կլինեմ, կզանգեմ: Այդ երկու ժամը դարձավ մեկ ամիս»,-ասաց մայրը:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում