Մամուլ

Երբ տանկը պայթեցրել են. Լևոնը տեսել է` ոնց է եղբայրը՝ Արմենն ընկնում, գնացել է նրան օգնելու. երկուսն էլ զոհվել են Շուշիում

Երբ տանկը պայթեցրել են. Լևոնը տեսել է` ոնց է եղբայրը՝ Արմենն ընկնում, գնացել է նրան օգնելու. երկուսն էլ զոհվել են Շուշիում

Aravot.am-ը գրում է․ Լևոն և Արմեն Անթանյանները հարազատ եղբայրներ էին: Երկուսն էլ զոհվեցին Շուշիում: Լևոնը 27 տարեկան էր, Արմենը՝ 26: Նրանց քույրը՝ Միլենա Անթանյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ եղբայրներն իր համար ծնողների պես են եղել՝ այնքան ուշադիր, այնքան հոգատար:

Արմենն ու Լևոնը աշխատում էին ՀՀ ոստիկանության զորքերում. պատերազմի առաջին օրից անընդհատ եղել են դիրքերում, առաջին մեկ ամիսն անգամ չեն իջել դիրքերից նույնիսկ հագուստը փոխելու նպատակով: Եղբայրները պետականին զուգահեռ իրենց սեփական աշխատանքն էլ ունեին՝ մեքենայի գործով էին զբաղվում: Լևոնին գյուղում ավելի լավ ճանաչում էին որպես «մատոռիստ» Լևոն:

levon armen antanyanner

Միլենան պատմեց՝ զոհվելուց առաջ երեք օրով եղբայրներն իջել էին դիրքերից. հետո արդեն գնացել Շուշի՝ Քարինտակ գյուղ: Շուշիի մարտերի ժամանակ՝ նոյեմբերի 9-ին են զոհվել: Միլենան, հուզմունքը հազիվ զսպելով, պատմում է.

«Փոքր եղբայրս եղել է տանկի մոտ, և երկու եղբայրս էլ վիրավորվել են նոյեմբերի 8-ի առավոտյան: Փոքր եղբայրս, երբ տանկի կողքով գնացել է, տանկը պայթեցրել են: Լևոնը տեսել է, թե ոնց է Արմենն ընկնում, այդ ժամանակ ուզել են նահանջել: Իրենց ջոկատից մի քանիսը փորձել են նահանջել, բայց Լևոնը չի գնացել նրանց հետ, ուզել է բարձրանալ, եղբորը օգնել:

levon antanyan

Բարձրացել է վերև, ու որոշել է օգնել, բայց մյուսները որոշել են փախչել: Փախչողների մեքենան պայթեցվել է, բոլորը մեջը մոխրացել են, իսկ իրենց արդեն դիվերսանտներն են մահացու վիրավորում հասցրել, երկուսին էլ, ու նոյեմբերի 9-ին երկուսն էլ մահացել են»:

Միլենան պատմեց՝ իրենց ասել էին, որ եղբայրներից մեկն է վիրավոր, հայրը գնացել է Շուշի, փորձել է գտնել որդիներին, հոսպիտալներից, բոլոր հնարավոր տեղերից փորձում էին ստանալ տեղեկություն, բայց չկար: Հետո նոյեմբերի 9-ին Արմենի և Լևոնի մահվան լուրն են իմացել: Նրանց բերել էին Հերացի հիվանդանոց, նրանց հորեղբոր տղան այնտեղ տեսել, երկուսին էլ ճանաչել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով