Մամուլ

Ես պատրաստ եմ պատասխան տալու. մարտի 1-ի ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թավշյա հեղափոխությունից հետո տեղաշարժ է նկատվում մարտի 1-ի քրեական գործով. ՀՔԾ-ն արդեն ձեռնամուխ է եղել այս գործով քննչական նոր գործողությունների, նշանակվել են նոր փորձաքննություններ: Այս գործի մասին ՀՔԾ-ին հանձնարարական է տվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` օրերս հայտարարելով` ՀՔԾ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է:

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար եղել է Գրիգոր Գրիգորյանը: Ավելին` օրերս մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ Գրիգոր Գրիգորյանին հարցաքննել են, եւ Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը, լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին` Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կիսվել նյութով