Մամուլ

«Ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել»․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին

«Ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել»․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին

Ինչպես եք վերաբերվում կոնսոլիդացիայի գաղափարին․ պատրա՞ստ եք նախկին նախագահների հետ հանդիպել, նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում․ Հ1-ի եթերում պատասխանելով հետևյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում․․․ Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել.

nikol pashinyan asulis

ես կարող եմ ասել, որ իշխանությունը գիտակցում է, Կառավարությունը և անձամբ ես՝ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել և այդ պատասխանատվությունը նաև մենք ստացել ենք մեր ժողովրդից:

Կա երկրորդ կողմը. խոսք է գնում բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել. որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցներ»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել էջում