Շոու-բիզնես

«Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան: Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի»․ Նազենի Հովհաննիսյան

«Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան: Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել ինստագրամի իր էջում․

«Չէ…ես էդպես էլ չեմ «սովորի» թնդանոթների զարկերին, որոնք ավերում են Աստծո տունը, չեմ սովորի հրթիռակոծությանը, որով ուզում են «մաղել» խաղաղ բնակիչներին` Ացախում լինի, Սյունիքում, թե….Չեմ սովորի ամեն վայրկյան մահվան վակուումով խեղդող`հերոսական մի պատանու մահվան գույժին, չեմ սովորի անարդարությունից հևացող ու իր հայրենիքի վերքերից հա ցավ ապրող հայի գոռոցին, որ հաճախ ներս է գոռում, որովհետև աշխարհը խուլ է և կույր: Միշտ է այդպիսին եղել:

Նազենի Հովհաննիսյան

Չեմ սովորի էդ անվերջանալի թվացող ցուցակներին, որի ավարտին հասնելով ինքդ ես ավարտվում` կյանքդ երիցս անիծելով, որովհետև դու կաս` նրանք ոչ: Չեմ սովորի ամեն օր տագնապով արթնանալուն ու հիշելուն, որ մեծ արագությամբ գահավիժում ենք.. չգիտենք էլ ուր…

ժամանակը դարձել է մածուցիկ` շաղախված երազանքներով, արյունով ու բազում անհայտներով , ժամանակը կոկորդիս է կանգնել` մի զույգ արևի պես շողուն աչքերով երիտասարդի ապրելու ժամանակը, որն այդպես էլ չունեցավ:

աշխարհի մեղքն ու ցավը ծամում եմ… իր դառնահամից սթափվելու և ուշագնաց չլինելու…, խելագարվելու ցավ ու քար դարձնող իրականություն, որտեղ պաշտամունքը մահն է:

էսքանից հետո մենք պիտի՞ վերջապես սովորենք ապրել!!!

Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան:

Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի. Աստծով սպասում եմ»։

Կիսվել էջում