ՏեսանյութՔաղաքականություն

«Ես գտնում եմ իշխանությունը այս պահին ճիշտ ուղղությամբ չի գնում»․ Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

«Ես գտնում եմ իշխանությունը այս պահին ճիշտ ուղղությամբ չի գնում»․ Գևորգ Պետրոսյան

Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Bavnews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա անդրադարձավ Սահմնանադրական փոփոխություններին և 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին։

«Մենք նպատահարմար չենք գտնում դիմել Սահմանադրական դատարան, քանի որ կա խնդիր։

Կստացվի, որ դատարանը քննում է իր վերաբերյալ գործ, չնայած՝ իրավաբանների կարծիքը այստեղ բաժանվում է»,- պատասխանելով ընդդիմության հնարավոր ստորագրահավաքի և Սահմանադրական դատարան դիմելու՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու նպատակով հարցին՝ նշեց Պետրոսյանը։

«Հրայր Թովմասյանի անունը ԱԺ-ում այնքան հնչեց, որքան երևի իր կյանքի բոլոր ծնունդների և ուրախ միջոցառումների ընթացում այդքան չէր հնչել։

Իշխանությունը ավելի լավ է հոգ տանի, որ հանրաքվեի անցկացման գործըթացը օրենքի շրջանակներում իրականացվի։ Այսօրվանից արդեն սկսել են քարոզարշավ և ամենաբարձր մակարդակով, սա արդեն օրենքի խախտում է, որովհետև։

Ինչու՞ չեն համապատասխան կառույցները արձագանքում։ Սա վերաբերում է հավասարապես բոլորին»,- ընդծեց պատգամավորը։

Նա հորդորեց օբյեկտիվությունը պահել․ Ես անձամբ ոչ -ի կողմնակից եմ և չեմ թաքցնում դա։

«Նախագիծը ունի շատ վիճելի և խոցելի կողմեր և ասել ենք այդ մասին։ Եկենք ձեռք ձեռքի տանք և ավելի որակյալ, ավելի կենսունակ և ավելի ճկուն մեխանիզմ մտածենք», – ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նրա կարծիքով այսպիսի գլոբալ հարցում պետք չէ արհամարհել և անտեսել եվրոպական հեղինակավաոր կառույցների դերակատարությունը․

«Այս նեղ վիճակում սա մեզ պետք չէ, երբ մենք ունենք Ղարաբաղյան վտանգավոր և չլուծված խնդիր։ Ես գտնում եմ, որ իշխանությունը այս պահին ճիշտ ուղղությամբ չի գնում, սա իմ անձնական կարծիքն է», – ընդգծեց պատգամավորը

Եվ վերջում Պետրոսյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն հավանաբար մինչև այս շաբաթվա վերջ պաշտոնական իր դիրքորոշումը կներկայացնի։

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել էջում