Մամուլ

ԵԿՄ-ին պետք է նոր վարչություն և վարչության նոր նախագահ. Արման Բաբաջանյան

ԵԿՄ-ին պետք է նոր վարչություն և վարչության նոր նախագահ. – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

««Երկրապահ» կամավորականների միությանը պետք է նոր վարչություն և վարչության նոր նախագահ։

Նա/նրանք, ովքեր իրապես ու մինչև վերջ չեն հասկացել, թե ինչ է սպայի պատիվն ու ուսադիրը, նա/նրանք, ովքեր ամբողջությամբ չեն ընկալել պետության և պետականության առջև իր/իրենց սրբազան պարտքը, պետք է շպրտվեն պատմության աղբանոցը և դուրս դրվեն որոշումներ կայացնողների շրջանակից։

«Ախպերությունը» պետականությունից, պետականության առջև պատասխանատվությունից վեր դասող մորթապաշտ դավաճաններին ներում-բեկում չի լինելու»։

Կիսվել էջում