Ազատ խոսքՄամուլ

«Եկել է այն պահը, երբ մենք կարող ենք և պետք է մեզ դրսևորենք որպես պատասխանատու քաղաքացիներ». Գոհար Աբաջյան

«Եկել է այն պահը, երբ մենք կարող ենք և պետք է մեզ դրսևորենք որպես պատասխանատու քաղաքացիներ». Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Եկել է այն պահը, երբ մենք կարող ենք և պետք է մեզ դրսևորենք որպես պատասխանատու քաղաքացիներ: Հասարակության մոբիլիզացիան և ինքնակազմակերպումը մեծ դեր են խաղում նման համաճարակային իրավիճակները ավելի արագ հաղթահարելու գործում: Եվ ուրեմն`

– Տարածեք միայն պաշտոնական տեղեկատվություն` հավաստի աղբյուրներից: Ցանկացած այլ աղբյուրներ տարածելուց առաջ բացի վերնագրերից կարդացեք նյութը, ամսաթիվը, փորձեք գտնել մեկ այլ աղբյուր, որը կհաստատի կամ կհերքի կասկածելի տեղեկատվությունը:

– Հրաժարվեք մասնակցել բազմամարդ միջոցառումների(հարսանիք, կնունք, ծնունդ): Ավելին` դրսևորեք ավելի բարձր գիտակցություն և մասնակցության հրավերի դեպքում բացատրեք դիմացինին միջոցառման ռիսկերը:

– Խուսափեք փակ և բազմամարդ տարածքներից, հասարակական տրանսպորտից օգտվելիս պահեք սոցիալական հեռավորությունը: Անմիջապես հետո մաքրեք ձեր ձեռքերը մանրէազերծող նյութերով:

– Սահմանափակեք ռիսկային խմբում գտնվող մարդկանց շփումները, հնարավորության դեպքում ապահովեք նրանց ժամանակավոր մեկուսացումը:

– Խմեք շատ հեղուկ, մրսածության ախտանիշների դեպքում կրեք դիմակներ, ինքնամեկուսացեք: Մի չարաշահեք հակաբիոտիկների օգտագործումը. դրանց կիրառումը պետք է լինի հստակ բժշկական ցուցումով:

– Եվ ամենակարևորը` խուճապի մի՛ մատվեք և խուճապ մի՛ տարածեք: Հետևե՛ք պաշտոնական լրահոսին և ԱՆ ցուցումներին»:

Կիսվել նյութով