Մամուլ

Եթե Փաշինյանը մինչև 2020-ը մնա իշխանության, նշանակում է հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը. Հայրիկյան

Եթե Փաշինյանը մինչև 2020-ը մնա իշխանության, նշանակում է հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի կամքով հեռացված Սերժ Սարգսյանի օրոք ընդունված ընտրական օրենսգրքով և Սահմանադրությամբ չէր կարող ձեւավորվել լեգիտիմ իշխանություն:

«Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության ծրագրում ասել է, որ այս ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հիմա ամեն տեսակի բարեկրթություն թողած պիտի ասես՝ լսիր, դու այն ժամանակ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանակ էիր ստախոս, թե՞ հիմա։ Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձեւավորվել օրինական խորհրդարան։

Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես, օրինակի համար, դեղս չէի խմել, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի դրանով չի կարող լինել , բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, կարող է այդ օրենսգրքով ձեւավորվել լեգիտիմ իշխանություն»,–ասաց նա։

Կիսվել էջում