Մամուլ

«Եթե Փաշինյանը հայտարարի՝ գնում ենք Բաստիլը գրավելու, բոլորը կհետևեն նրան»․ Ալեն Սիմոնյան

Հայաստանում շատ բան է փոխվել 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, և հիմա ժողովուրդը ոգևորությամբ վստահում է առաջնորդին։ Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի՝ ժողովուրդ, հիմա մենք բոլորս գնում ենք Բաստիլը գրավելու, ապա բոլորը դուրս կգան տներից ու կգնան»։

Այս մասին ռուսական Kommersant-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նույն հոդվածում մեջբերվում են նաև Սիմոնյանի այն խոսքերը, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրին, սակայն Ադրբեջանը դրան պատրաստ չէ։

«Ինչպես ասվել է, որոշումը, որ կընդունվի, պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական ժողովրդի համար»,- ասել է Սիմոնյանը։

Կիսվել էջում