Մշակույթ

Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է․ Կարո Փայլանը՝ գանձագողերին

Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:

Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից գրառում է կատարել․

«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»:

Հայկական կրոնական ու մշակութային հուշարձանները Թուրքիայում գանձախույզների թիրախն են դարձել դեռ վաղուց։ Գործը հասել է այն բանին, որ հիմա գանձագողությամբ են սկսել զբաղվել նույնիսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք կոչված են պահպանել պատմական հուշարձանների ապահովությունը։

Կիսվել նյութով