Ազատ խոսք

Եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է․ Նորայր Նորիկյան

Եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է։ Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրությամբ ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը: Այս մարդն արդեն քաղաքական հայտի և քաղաքական ծրագրի կենսագործման մասին խոսում է բացահայտ:

Իհարկե, դեռ ժամանակ կլինի ավելի խորքային առումով անդրադառնալու Քոչարյանի քաղաքական անցյալին ու հատկապես ապագային, բայց ինձ մի բան, իսկապես, սկսում է արդեն զարմացնել. այս մարդուն և իր աջակիցներին թվում է, որ գործող իշխանության այս կամ այն սխալի հետևանքով հասարակությունն իշխանության է բերելու իրենց:

Հայաստանի հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի կողմից այդպիսի փորձի դեպքում եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է…

Վաղուց հասունացել է քաղաքական դաշտն առողջացնելու և այն ապականած տարրերից մաքրելու ժամանակը, բայց այդ մասին հաջորդիվ…»:

Կիսվել նյութով