Ազատ խոսք

Եթե էդքան հիվանդ չի լինում, էդ ու՞մ են էդքան թեսթավորում առանց ցուցումների․ Հայկ Մանասյան

Եթե էդքան հիվանդ չի լինում, էդ ու՞մ են էդքան թեսթավորում առանց ցուցումների․ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարցեր՝ ինձնից խելացի կոլեգաներիս։

Ամեն օր արվում է 2000-2300 թեսթ։

Ըստ կարգի, թեսթավորվում են միայն մի քանի օր ջերմող, ակնհայտ շնչարգելությամբ, արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով, Ռենտգեն կամ ՀՇ հաստատված թոքաբորբով անձինք։

Կամավոր և վճարովի թեսթ հանձնածները 200-300 հոգի են, ոչ ավել։

Ամեն օր էլ 700 հոգի վարակակիր են հայտնաբերվում էդ 2000-2300 ստուգումներով։

Հիմա հարցս.

Փաստորեն ՀՀ-ում ամեն օր 2000 հոգի ակնհայտ հիվանդ է լինու՞մ:

Բա որ էդքան հիվանդ է լինում, ոնց են ընդամենը 700-ի մոտ հաստատում Կովիդը։
Եթե էդքան հիվանդ չի լինում, էդ ու՞մ են էդքան թեսթավորում առանց ցուցումների»։

Կիսվել նյութով