ԱշխարհՄամուլ

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։

Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն եւ ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։

Կիսվել նյութով