ՄամուլՇոու-բիզնես

«Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների և նրանց գործի շարունակողը»․ Վարդան Պետրոսյան

«Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների և նրանց գործի շարունակողը»․ Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը գրառում է արել՝ արձագանքելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես…

Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…

armen grigoryan dataran

Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն` ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների և նրանց գործի շարունակողը։

Խորին ցավակցություններս` հարազատներին…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Կիսվել էջում