ՄամուլՄշակույթ

Դուք պետք է առաջնորդեիք մշակույթը, տանուլ եք տվել ճակատամարտը․ Ի՞նչ երեսով եք ապրելու, նայելու Արարատի կողմը․ Բաց նամակ Մակունցին

Գեղամ Մելիքսեթյանը գրում է․

«Բաց նամակ Մակունցին

Առաջին հերթին դիմում եմ սոց. ցանցերում իմ բոլոր ծանոթ, թե անծանոթ ընթերցողին՝ հայցելով նրանց ներողամտությունը, խոսքիս կոպտության և անկեղծությանս համար։ Ձեռքս չի գնում վերջինիս ազգանունից առաջ մշակույթի նախարար բառերը գրել, քանզի մշակույթը իր մեջ ունեցած կինը ապացուցեց իր տեղում չլինելը, իր մասնագիտական դատարկ էությունը, մեկը որ սելֆիներով ամեն մի երեկո իր հաղթանակներից է շեփորում, այդժամ ազերի թուրքը, երբեք ոչ մշակույթ, ոչ պատմություն չունեցած բարբարոսը, մեր ազգային պարը՝ Քոչարին, Յունեսկոյով իրեն վերագրի։

Իմացեք տիկին, դո՛ւք որ պետք է առաջնորդեիք մշակույթը, տանուլ եք տվել ճակատամարտը։ Ի՞նչ երեսով եք ապրելու, ի՞նչ սրտով եք նայելու Արարատի կողմը, ի՞նչ պատասխան եք տալու հայու կռված ու նահատակված ութ հազար մեր տղերքի հոգիներին։ Գոնե գիտե՞ք ինչի համար են զոհվել։ Ձեր անտեղյակությամբ և անտարբերությամբ թիկունքից սրախողող արեցիք ձեզ պորտֆելը վստահած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Երևի դրա՛ համար Բախտամյանի, թե՞ հետևորդ եք հայ առաքելական եկեղեցուն, պատասխանեցիք, թե հավատում եք գիտությանը։ Էդ գիտությամբ էլ ազգային ժողո՞վ եք գնում։ Երևի թե միայն ձեզ հայտնի մշակութային դոկտրինայով։ Հայտարարում եմ. ով քաղաքական որևէ թվացյալ ենթատեքստ կփնտրի խոսքերիս մեջ՝ ուրեմն այլազգ է և դավանափոխ։

Սպասելու եմ վարչապետի գնահատականներին, ձեր արած չարածի շուրջ, որովհետև մշակույթը մեր «տեսակի» պահպանման առաջի՛ն նախապայմանն է և ոչ ոքի իրավունք չի՛ վերապահված, վարվել նրա հետ ինչպես մի հարճի։

Առաջին անգամ պետք է խնդրեմ բոլորին՝ տարածել, որպեսզի էս պատմությունը հասնի վարչապետին և բոլոր պատկան ատյաններ»։

Կիսվել նյութով