Ազատ խոսք

Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք. ուղղակի հեռացեք. Համլետ Պետրոսյան

Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք. ուղղակի հեռացեք. Համլետ Պետրոսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք:

Հա զոհեր ու զոհեր: Գոնե հեռացեք, հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության: Դատ ու դատաստան էլ չկա, որ դատի ձեզ: Ուղղակի հեռացեք:

Թող գան նրանք` ովքեր կարգ ու կանուն կհաստատեն, չեն կարող` թող նրանք էլ հեռանան: Էդ ԱԺ-ն քնած է՞:

Չի՞ կարող մի օրենք ընդունել, որ բանակում նման ամեն մի դեպք կարգավորվում է օրենքի ուժով` պատվազրկվում է հրամանատարը և ցրվում է ստորաբաժանումը: Թե՞ դուք մանկական խաղերի բեմադրիչներ եք:

Դուք ում դեմ ե՞ք չպատերազմում ու հա զոհեր տալիս: Թշնամու թե՞ սեփական ժողովրդի:

Հիմա ո՜նց է տրոփում ամեն մի զինվորի մոր սիրտը: Էս ինչ ե՞ք անում»:

Կիսվել նյութով