Ազատ խոսք

Դուք թշնամացրեցիք ու բաժանեցիք հային հայից, դուք թունավորեցիք մարդկանց ձեր կեղծ սիրով ու թավիշով․ Անահիտ Մութաֆյան

Դուք թշնամացրեցիք ու բաժանեցիք հային հայից, դուք թունավորեցիք մարդկանց ձեր կեղծ սիրով ու թավիշով․ Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա Նիկոլ Փաշինյանի ուշ երեկոյան ուղիղ եթերը ինձ մի պահ տարավ դեպի հեռավոր իննսունականներ:

Փոքր էի, բայց հիշում եմ, երբ լույսերը հատուկ ժամի միացրեցին, որ բոլորս հեռուստացույցով դիտենք ԼՏՊ ի եթերը` որտեղ նա կոչ էր անում ազգաբնակչությանը, ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հարևաններով իրար սատար կանգնել:

Նա հորդորում էր մի քանի հարևանով հավաքվել մեկի տանը, տաքանալ մի վառարանի շուրջ, եթե հաց չունեք ուզեք հարևանից և այլն և այլն: Եվ ահա նույն տրամաբանությամբ Նիկոլը կոչ է անում նեցուկ լինել հարևաններին ու վճարել անապահով հարևանի կոմունալները:

Իննսունականներին դա հնարավոր էր, քանզի մարդիկ սիրում էին իրար, մարդիկ իրար հանդեպ չարացած չէին և բաժանված չէին խմբերի, սակայն 97 ից ի վեր ԼՏՊ-ն և իր հավատարիմ թիմը` որի կառկառուն ներկայացուցիչ էր Նիկոլ Փաշինյանը սկսեցին մարդկանց մեջ թույն ներարկել միմյանց հանդեպ, իսկ ահա դրանից տասնմեկ տարի անց Նիկոլը բաց տեքստով բաժանեց հասարակությունը երկու մասի սևեր և սպիտակներ, բաժանեց հեղափոխականների ու «ազգի դավաճանների» և այսօր իր տնտեսագիտական ու կառավարման անկարողությունը թաքցնելու համար կոչ է անում ազգին սատարել մեկ մեկու:

Սուտ է չի ստացվելու…

Դուք թշնամացրեցիք ու բաժանեցիք հային հայից, դուք թունավորեցիք մարդկանց ձեր կեղծ սիրով ու թավիշով և այսօր արդեն շատ ուշ է համախմբել նրանց, շատ ուշ է…»։

Share