Ազատ խոսք

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլ գրեթե բոլոր մարզիչների անունից

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլ գրեթե բոլոր մարզիչների անունից

Արևելյան մարտարվեստի ուսուցիչ Գագաս Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ Վարչապետին, ՀՀ պարետին և ԿԳՍՄ նախարարին

Նա մասնավորապես գրել է՝

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, պարոն Ավինյան և պարոն Հարությունյան

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլ գրեթե բոլոր մարզիչների անունից, ովքեր իրենց մարզումների անցկացման նպատակով ունեն օրինական կարգով վարձակալած դպրոցների մարզադահլիճներ։

Փաստացի մարզիչները կորցրել են իրենց եկամուտի աղբյուրը և մարտ ամսից շատերը չեն ունեցել եկամուտ: Դժվար է հոգալ առօրյա հոգսերը, ընտանիք պահելը, կոմունալ վճարներն ու վարկային պարտավորությունները:

Մայիսի 4-ից և 18-ից բացվեցին մի շարք ռիսկային ոլորտներ(հանրային սննդի վայրեր, տրանսպորտ, գեղեցկության սրահներ և այլն): Բացվեցին մարզասրահներ և մարզական ակումբներ, բայց դպրոցներում գործող մարզական խմբակների գործունեության վրա շարունակում է կիրառվել սահմանափակումը:

Այսինքն, եթե տարածքը մասնավոր է և անունը մարզասրահ կամ ակումբ, իրավունք ունի աշխատելու, իսկ եթե տարածքը պետական է և վարձակալած, իրավունք չունի՞: Այդ մարզասրահներ և ակումբներ նույնպես այցելում են երեխաներ և զբաղվում են սպորտով:

Նշեմ, որ այս չորս ամսվա ընթացքում երեխաները կորցրել են իրենց մարզական որակները, հետ են մնացել տակտիկական, տեխնիկական և ուժային մարզումներից, որը շատ վատ է անդրադառնալու նրանց մարզվիճակի և առողջության վրա:

Երեխաները բակերում շփվում են այլ երեխաների հետ, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և շփման շրջանակը գրեթե հնարավոր չի պարզել:
Արդյո՞ք սա հակահամաճարակային տեսակետից ավելի վտանգավոր չէ:

Առաջարկում եմ մշակել հստակ հակահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանել աշակերտների քանակ և թույլատրել մարզումների վերսկսումը:

Դահլիճի ախտահանում, աշակերտների ջերմաչափում, օգտագործվող գույքի ախտահանում, օդափոխություն, հոսող ջրով և օճառով լվացվելու հնարավորություն, ձեռքերի համար ախտահանիչ նյութերի առկայություն։ Այդ ամենը մենք պարտավորվում ենք և կարող ենք ապահովել:

Քանի, որ ես արևելյան մարտարվեստի ուսուցիչ եմ և մեր մարզումները շատ բազմաճյուղ են, հավաստիացնում եմ Ձեզ, որ երեխաները սահմանված ժամկետներում չեն անցկացնի մենամարտական մարզումներ և նրանց պարապմունքները կանցկացվեն 2-ից 3 մետր հեռավորության վրա(մեր դահլիճները հիմնականում ունեն 150քմ -ից ավել մակերես):

Կարծում եմ երեխաների առողջության համար ավելի անվտանգ է մարզվել աղտահանված դահլիճներում, քան գտնվել չաղտահանված բակերում:

Խնդրում եմ լուծում տալ այս հարցին»։

Կիսվել նյութով