Մամուլ

Գորիսում պոկել են Առուշանյանի նախընտրական պաստառները

Գորիսում պոկել են Առուշանյանի նախընտրական պաստառները

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Աղաջանյանը լուսանկարներ է հրապարակել իր էջում` կից գրառմամբ.

«Ցավոք, այսօր մեր երբեմնի թասիբով, նամուսով Սյունեցիների մեջ կան այնպիսի խմբեր, մարդկանց այնպիսի տեսակներ, որոնք կուրացած, մթագնած ուղեղներով ոչնչացնում են քաղաքի տարբեր հատվածներում փակցված, մեր հարգարժան Առուշ Առուշանյանի նկարները։

arush plakat

Այդ մարդիկ, ավելի ճիշտ մարդկանց կերպարանքով կենդանիները, ևս մեկ անգամ ապացուցում են իրենց թրքացած, ճղճիմ էությունը, հայի, հայրենիքի հանդեպ ատելությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ հայի առաջին թշնամին ներքին դավաճաններն են` ծպտված հայրենասերի դիմակների տակ»:

plakat arush
Կիսվել նյութով