Մամուլ

Գերի ընկած քաղաքացին ամուսնացած է, ունի 3 երեխա. մանրամասներ

Գերի ընկած քաղաքացին ամուսնացած է, ունի 3 երեխա. մանրամասներ

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գերի ընկած Մարտին Գյուլնաջարյանը 37 տարեկան է, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից է, ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտին Գյուլնաջարյանը, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ հայ զինծառայողի գերեվարման մասին տեղեկություն չեն հայտնում:

Կիսվել էջում