Մամուլ

Գազավորված ըմպելիք արտադրողների համառ պայքարը արդյունք տվեց՝ հարկման դրույթը հանվեց

Գազավորված ըմպելիք արտադրողների համառ պայքարը արդյունք տվեց՝ հարկման դրույթը հանվեց

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծի ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ հարկման դրույթը հանվել է: Նրանք այլևս ակցիզային հարկով չեն հարկվի։

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, եթե դա դիտվում է առողջապահական տեսանկյունից և նպատակն է հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, այդ պարագայում առաջ է քաշվում այլ ապրանքներ, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում:

Հիշեցնենք՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5  և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Դա առաջացրել էր գազավորված ըմպելիքներ արտադրող որոշ տնտեսվարողների դժգոհությունը, ովքեր բողոքի մեծ ալիք բարձրացրեցին, օրեր շարունակ բողոքի ակցիաներ անկացրեցին կառավարության շենքի դիմաց, ինչը տվեց իր արդյունքը՝ նախագծի որոշումը չեղարկվեց:

Կիսվել էջում