Օգտակար

Գազավորված ըմպելիքներ մի օգտագործեք, դրանց մեջ կան հատուկ նյութեր, որոնք 200 անգամ շաքարից քաղցր են

Գազավորված ըմպելիքներ մի օգտագործեք, դրանց մեջ կան հատուկ նյութեր, որոնք 200 անգամ շաքարից քաղցր են

Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ մի՛ օգտագործեք այն, որովհետև դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, ինչքան խմում եք, այնքան ուզում եք խմել»։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Դրանց մեջ կան հատուկ նյութեր, ընդ որում՝ ասպարտամ՝ շաքարի փոխարինիչ, որը 180-200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը, և մարդու մոտ անընդհատ ծարավի զգացում է առաջացնում:

Մարդն անընդհատ խմում է, և պատկերացրեք, թե ի՛նչ է կատարվում մեր օրգանիզմում: Քայքայվում է օրգան համակարգը: Խմե՛ք մեր տնական թանը: Աստված մեզ տվել է հոյակապ  ջուր, այն կարող ենք օգտագործել»,- նշեց նա:

Կիսվել էջում