Քաղաքականություն

«Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ». Գեւորգ Պետրոսյան

«Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ». Գեւորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով ԲՀԿ-ն դեռ քաղխորհրդի նիստ չի արել ու որոշում չի կայացրել:

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նման հարցերը միանձնյա չեն որոշում, առավել եւս՝ սահմանադրական փոփոխությունների հարցը:

Հարցին՝ եթե որոշվեց, որ «այո»-ի կողմնակից է ԲՀԿ-ն, դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը իրավաբան է ու իրավական առումով գործընթացը սկսվել եւ ընթանում է օրենսդրական մի շարք խախտումներով.

«Իմ անձնական մոտեցումը դա է, ես խմբակցության անդամ եմ ու խմբակցության որոշումները պարտադիր են, բայց սա այն հարցը չի, որ միայն խմբակցությունը որոշի, պետք է ընդարձակ կազմով քննարկենք:

Վաղը սերունդներին պատասխան պիտի տանք»: Aravot.am-ը հարցրեց՝ եթե Գագիկ Ծառուկյանն ասաց՝ Գեւորգ ջան, ցավդ տանեմ, պիտի «այո» քվեարկես, չե՞ք քվեարկելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակով պիտի իր կուսակից ընկերներին…ցավդ տանեմ եւ այլն…

Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է: Բայց նման հարցերում, որ կանգնի ասի՝ Գեւորգ ջան, խնդրում եմ, սենց քվեարկի…

Իր ասածը իմ համար շատ հարցերում, այո, անբեկանելի, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք ընդունի, երբ ցանկացած կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի կուսակցականներին հատ-հատ ու ասի՝ ցավդ տանեմ…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում