Խոհանոց

Բրոկոլիով աղցան, որը շատ սննդարար է

Բրոկոլիով աղցան, որը շատ սննդարար է

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում բրոկոլիով և թարմ բանջարեղենով աղցան, որը ոչ միայն շատ օգտակար է այլև դիետիկ։

Բաղադրություն

500 գր բրոկկոլի

Lոլիկ «Չերի»

2 մեծ պղպեղ

1 հատ սոխ

150 գր սև ձիթապտուղ

Աղ ու պղպեղ ըստ ճաշակի

1 թեյի գդալ քնջութի սերմեր

1 թեյի գդալ կիտրոնի հյութ

3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Նշենք, որ կիտրոնի հյութի փոխարեն կարելի է ավելացնել թթվասեր, սակայն այդ դեպքում աղցանը կստացվի ավելի պակաս դիետիկ։

Բրոկոլիով աղցան

Պատրաստման եղանակը

Խաշել բրոկկոլին, կտրատել, սոխը կտրատել օղակներով, պղպեղը կտրատել երկար շերտերով, լոլիկը նույնպես: Միավորել այդ ամենը և ավելացնել ձիթապտուղը և ձիթապտղի յուղը։

Աղը և պղպեղը`ըստ ճաշակի վերջում քնջութի սերմերով շաղ տալ:

Կիսվել նյութով