Խոհանոց

Բլինչիկի անչափ համեղ և հեշտ պատրաստվող շերտեր

Բլինչիկի անչափ համեղ և հեշտ պատրաստվող շերտեր

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում բլինչիկի պատրաստման հեշտ և արագ բաղադրատոմս։

Բարակ, չքանդվող, էլաստիկ շերտերը հարմար միջոց են ցանկացած տիպի միջուկ փաթաթելու համար:

Խմորի համար

3 ձու
1 բաժակ գոլ ջուր
3 բաժակ կաթ
2.5 բաժակ ալյուր
1 ճաշի գդալ բուսայուղ
1 թեյի գդալ աղ

Բլինչիկ

Բլինչիկի միջուկի համար

0.5 կգ հորթի փափուկ միս
1 գլուխ սոխ
1 սուրճի բաժակ բրինձ
բուսայուղ
համեմ, մաղադանոս
աղ, սև և կարմիր պղպեղ

Հարիչով հարել ձուն, շարունակելով հարել, ավելացնել ջուրը, կաթը, աղը, բուսայուղն ու ալյուրը: Թավան լավ տաքացնել, խմորը շերեփով լցնել մեջը և թխել բարակ լավաշներ: Թողնել սառչի:

Տավարի միսը խաշել և աղալ: Սոխը նույնպես աղալ: Թավայի մեջ բուսայուղ լցնել, տապակել նախ սոխը, ապա ավելացնել միսը, մի քիչ տապակելուց հետո ավելացնել նախօրոք խաշած բրինձը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով:

Ավելացնել կտրատած կանաչին, խառնել և վերցնել կրակից: Թողնել սառչի:

Պատրաստի լավաշների վրա դնել միջուկը և փաթաթել: Տապակել բուսյուղի մեջ: Ըստ նախընտրության՝ մատուցել թթվասերով:

Կիսվել էջում