Օգտակար

Ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա․ 3000-ամյա ծիրանի գերբնական հատկությունները

Ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա․ 3000-ամյա ծիրանի գերբնական հատկությունները

Հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի: Ապացույցը Գառնու տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզներն են: Հռոմեացիները, ովքեր ծիրանի մասին հայերից են իմացել, այն կոչել են «հայկական խնձոր», լատիներեն այդ անվանումը մինչ օրս էլ օգտագործվում է բուսաբանության մեջ:

Կարծիք կա, որ ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Պտուղն օգտակար հատկությունների պատճառով նաև սուրբ միրգ են կոչել:

Հայկական ծիրանը, ոչ միայն համով է տարբերվում այլ ծիրաններից, այլ նաև իր յուրահատուկ գույնով: Այս  յուրահատուկ մրգի գույնը ո՛չ դեղին է, ո՛չ նարնջագույն: Այն ունի հենց ծիրանագույն երանգ: Գույնի անունը  ծագել է հենց ծիրանի անվանումից: Ծիրանի է կոչվել նաև այն տոնական հագուստը, որը կրել են հայ թագավորներն ու թագուհիները, քանի որ այն նույնպես ուներ ծիրանագույն երանգ:

Պտուղները պարունակում են շաքար, վիտամիններ, օրգանական թթուներ և հանքանյութեր։ Մարդկանց համար հանդիսանում են կալիումի, վիտամին C-ի աղբյուր, չնայած նրա մեջ վիտամին C-ի քանակը շատ չէ՝ 100 գրամի մեջ 10 մգ։ Երկաթը նույնպես շատ չէ՝ 0.4 մգ 100 գրամի դիմաց։

tsiran 2

Ծիրանն ունի նաև այլ օգտակար հատկություններ․

Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից:

Ժողովրդական բժշկության մեջ ծիրանի կորիզն օգտագործվում է որպես հազի դեղ ու կիրառվում է շնչուղիների հիվանդությունների դեմ։ Համարվում է, որ ծիրանի կորիզի մեջ եղած նյութերը օգնում են քաղցկեղի ու ստամոքսի խոցի դեմ։ Ծիրանը հայտնի է իր մանրէասպան հատկություններով։

Ծիրանն իրավամբ կարող է համարվել շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը և օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար։ Միրգը խորհուրդ է տրվում քաղցրի սիրահարներին։

Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու․ նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կան նաև B խմբի, նաև A, C, E և H վիտամիններ։

Կիսվել էջում