Խոհանոց

Պատրաստում ենք շերտավոր խմոր առանց ձվի և կարագի

Արագ և շատ էժան բաղադրատոմս. պատրաստում ենք շերտավոր խմոր առանց ձվի և կարագի

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում արագ և շատ էժան բաղադրատոմս՝ շերտավոր խմոր պատրաստելու համար։ Շերտավոր խմորի հազար ու մի տեսակներ կան, ամեն մեկն իր հետաքրքիր ու երբեմն զարմանալի բաղադրատոմսով:

Բաղադրիչներ՝

Ցորենի ալյուր՝ 600 գր

Աղ՝ 1 թ/գ

Սոդա՝ 1 թ/գ

Լիմոնի աղ՝ 1/3 թ/գ

Շաքարավազ՝ 2 ճ/գ

Ջուր՝ 320 մ/լ

Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում նպատակահարմար չէ)

շերտավոր խմոր

Շերտավոր խմորի պատրաստումը`

Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդա, շաքարավազ և աղ: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում:

Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

Կիսվել էջում