Ազատ խոսք

Աննա Հակոբյանը կանանց կոչ է անում ազատվել խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի տասնամյակների գերությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կանանց կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։ Նա այս մասին գրել է Ֆեյսբուքյան իր էջում։

Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ։

Տիկին Հակոբյանը այս գրառման հետ մեկտեղ նաև հրապարակել է ամուսնու ուղիղ եթերի տեսանյութը, որտեղ վարչապետը ևս պնդում է ազատվել այդ կրկնվող իրադարձություններից և պարզաբանում, թե ինչու են այդքան գումար հատկացնելու տոնական օրերը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Կիսվել նյութով