Մամուլ

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը վատթարացել էր կորոնավիրուսի պատճառով, բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է:

Ռիտա Սարգսյան

Այսօր, ի դեպ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռիտա Սարգսյանը բուժման նպատակով տեղափոխվել է արտերկիր: 

Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը արդեն երկու շաբաթ գտնվում էր Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, եւ նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Կիսվել նյութով