Ազատ խոսք

Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար, որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը, Թալիշը ու ապրիլյանը․ Վահան Բաբայան

Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար, որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը, Թալիշը ու ապրիլյանը․ Վահան Բաբայան

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար, որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը, Թալիշը ու ապրիլյանը:

Բա Սերժ Սարգսյանին կարո՞ղ էին պատմության դասեր տալ, Շահումյանից ու Ստեփանակերտից կամ նման քմծիծաղով խոսել:

Բա ինքնորոշում, արցախյան ազատամարտ, գոյապայքար, բա հազարավոր զոհեր էս մասին կլռեր՞ կամ երբևէ լռել է Սերժ Սարգսյանը:

Տիգրան Մեծից էլ նախկին խմբագիրը խոսում է, քանի որ ոչ Շուշին է ազատագրել, ոչ զորք է ղեկավարել, ոչ մարտական ընկեր է կորցրել, ոչ էլ խաբարա էդ ամբողջ դաժան պատմությունից»։

Կիսվել էջում