ԱշխարհՄամուլ

Բաքուն արձագանքել է Փաշինյանին

Բաքուն արձագանքել է Փաշինյանին

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության վարչապետի հետ համատեղ ասուլիսում իր ելույթի ժամանակ բազմիցս հնչեցրած անհեթեթ մեղադրանքները՝ կապված Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի տեղադրման հետ, ինչպես նաև այն պնդումը, թե Ադրբեջանի կողմից սրվում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ստեղծելով հումանիտար ճգնաժամը Ղարաբաղի տարածաշրջանում»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում Լաչինի սահմանային անցակետի ստեղծման հարցի ցանկացած մեկնաբանություն, որով, ըստ Բաքվի, «երկու ուղղություններով արդեն սկսել են ելումուտ անել ազգությամբ հայ բնակիչները»։

«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնի Ադրբեջանի դեմ երկար տարիներ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը։ 

Ինչ վերաբերում է «էթնիկ զտումների մասին» վարչապետի անհեթեթ հայտարարություններին, ապա նշում ենք, որ Ադրբեջանին նման գործողությունների մեջ մեղադրելը, հուշում է, որ Հայաստանը դասեր չի քաղում պատմությունից։

Հայկական կողմի ելույթը նման հայտարարություններով այն ժամանակ, երբ ընթանում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, չի ծառայում խաղաղության»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվել էջում