Մամուլ

«Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական բանակի սադրանքները հիմնականում առավել ակտիվանում են, երբ Հայաստանի որևէ ներկայացուցիչ գտնվում է այլ երկրում հանդիպումների։ Քանի որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով գտնվում է Ռուսաստանում, ապա ադրբեջանական կողմը չէր կարող ևս մեկ անգամ չփորձել սադրել առաջնագծում։

Հայկական բանակի զինծառայողները, ամբողջ սահմանի երկայնքով, հաշված րոպեների ընթացքում լռեցրել են ադրբեջանական բանակի գործողությունները։ ՀՀ ԶՈւ-ն օգտագործել է նաև խոշոր տրամաչափի զենքեր»։ Ընդհանրապես վերջին օրերի ընթացքում հայակական բանակը առավել կոշտ է պատասխանում թշնամու ցանկացած քայլին և դրա արդյունքում առաջնագծի լարվածությունը տևում է ընդամենը հաշված րոպեներ, քանի որ նման դիմադրության բախվելուց հետո թշնամին լռում է շատ արագ»։

Կիսվել էջում