ՄամուլՏեսանյութ

«Արցախում տուն չենք ուզում, Հայաստանում ենք ուզում»

«Արցախում տուն չենք ուզում, Հայաստանում ենք ուզում»

Պահանջում ենք,որ մեր հարցերին հստակ պատասխան տան: Պահանջում ենք,որ մեզ փախստականի կարգավիճակ տան: Երբ ես խոսում եմ մեր հարցերի մասին, դրանք միայն Հադրութի ու Շուշիի բնակիչների հարցերը չեն, դրանք ոզջ ազգի հարցերն են:

Այս մասին քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ Արցախից տեղահանվածների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը:

«Հադրութին խփելով չեն վնասել միայն հադրութեցուն, վնասել են ողջ հայ ազգին: Պետք է մեզ վերադարձնեն Հադրութ ու մեր անվտանգությունը ապահովեն:

Հադրութ

Ուզում է ռուսը լինի, ուզում է անգլիացին, ուզում է սևամորթները: Մենք Արցախում բնակարան չենք ուզում, բնակարան մենք ուզում ենք Հայաստանում, որպեսզի փախստականի կարգավիճակ ունենանք, իսկ պահը եկած ժամանակ Հադրութ ու Շուշի վերադառնանք»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում