ՄամուլՏեսանյութ

Արցախում հակառակորդի ստորաբաժանումները ողջ երկայքով ջախջախվում են ու նահանջում (Տեսանյութ)

Արցախում հակառակորդի ստորաբաժանումները ողջ երկայքով ջախջախվում են ու նահանջում (Տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ կադրերում երևում է ինչպես է հակառակորդի ստորաբաժանումները ոչնչացվում և նահանջում։

Նշենք, որ «Волна Каспия» պորտալը գրել էր, որ Հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել ու բառացիորեն փախչել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը բաժանելով 2 մասի։

պատերազմ

Փորձելով խուսափել «կաթսայի» մեջ ընկնելուց և հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջել են։ Սակայն շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնել։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը վերջ կտրվի․ չի մնա կենդանի ուժ, տեխնիկա, ռեսուրսներ, մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր ադբեջանցի անհաջող դաշնակցից»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով