ՄամուլՏեսանյութ

Արցախի «Արմենիա» հյուրանոցում այդ օրերին տեսել ենք Վիտալի Բալասանյանին ու Շմայսին․ Ժիրայր Ոսկանյան (Տեսանյութ)

Արցախի «Արմենիա» հյուրանոցում այդ օրերին տեսել ենք Վիտալի Բալասանյանին ու Շմայսին․ Ժիրայր Ոսկանյան (Տեսանյութ)

Այս մասին լրագրող, հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը խոսել է յութուբյան էջում հրապարակված տեսանյութում։

«Արցախում, այն հյուրոնոցում, որ ապրում էինք՝ «Park Hotel Artsakh»-ից, որը պատկանում էր դաշնակցականներին և երբ մենք իմացանք, որ այն պատկանում է դաշնակներին, մենք մեր թիմով որոշում ենք կայացնում, որ մենք այս հյուրանոցում այլևս անելու բան չունենք։

Առավել ևս, որ մեզ հյուրանոցում շրջապատում են մարդիկ՝ դաշնակներ, հանրապետականներ, ադեկվատներ, դրանց խմբի ներկայացուցիչներ, Արթուր Վանեցյաններ, արբանյակներ, մենք որոշում ենք, որ սա մեր տեղը չի և մենք պետք է գնանք այստեղից և մենք տեղափոխվել ենք «Արմենիա» հյուրանոց։

Ժիրայր Ոսկանյան

«Արմենիա» հյուրանոցում մենք տեսել ենք էլի շատ մարդկանց՝ տեսել ենք Վիտալի Բալասանյաններին, անձամբ իրեն, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին, տեսել ենք Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, տեսել ենք հայտնի Շմայսին ու տեսել ենք շատ ուրիշ դեմքերի։

Մենք մեր նկարահանող խմբով, առանց սնունդի ապրել ենք, մենք սնունդ ենք խնդրել մեր հեռուստաընկերությունից, մեր ընկերներից։ Եվ մինչև այդ ամենի տեղ հասնելը՝ մենք երկու երեք օր մնացել ենք բառի ուղիղ իմաստով սոված, երբ Արցախով, և Հայաստանի անվտանգությամբ մեծապես մտահոգ մարդիկ նստած նույն հյուրանոցում բոլորի դիմաց ճաշարանում վայելում էին և ընտրում էին, ուտենք տավարի, թե՞ հավի միս»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով