Մամուլ

Արծրուն Հովհաննիսյանը ազատվել է ՊՆ մամուլի խասնակի պաշտոնից

Արծրուն Հովհաննիսյանը ազատվել է ՊՆ մամուլի խասնակի պաշտոնից

Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով․

«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։

Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Կիսվել էջում