Մամուլ

Ավտոբուսի մեջ այնքան տեղ չկար, որ մի աղջիկ անցել էր վարորդի խցիկի մեջ

Քաղաքապետարանը հայտնում է, որ Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Այն կփոխարինի նաև «ՊԱԶ»-ով գործող 9 համարի երթուղուն:

Սարի թաղի բնակիչներից ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ այսօր նկատել են թիվ 9-ը «պազիկ»-ը երթուղում: Նրանց խոսքով՝ «պազիկ»-ը կդադարի աշխատել մարտի 1-ից:

Նոր «Ժոնգ Թոնգ» թիվ 13 ավտոբուսի մասին բնակիչներից մեկը ասաց.

«Այսօր առաջին անգամն էր, որ օգտվում էի այս նոր ավտոբուսից: Շատ-շատ էին մարդիկ, անգամ մի քանի անգամ դուռը փակվեց մարդկանց վրա: Էլ չասեմ, որ այնքան տեղ չկար, որ մի աղջիկ անցել էր վարորդի խցիկի մեջ, որ մնացածը տեղավորվեն:

Բան չունեմ ասելու, շատ լավ է, որ նոր ավտոբուս կա, բայց ավելի լավ կլինի գոնե առավոտյան ժամերին մի փոքր արագ աշխատեն, որ նման բաներից խուսափենք»:

Կիսվել էջում