ՄամուլՏեսանյութ

Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Ասում են՝ հեղափոխությունն արժեքներ է բերել, չկա նման բան։

Հեղափոխությունը պետք է նախկին արժեհամակարգը փոխի։

Եթե նախկինները հալածում էին իրենց հակառակորդներին ու այսօր եկել է նոր իշխանություն, որն իրականացնում է նախկինների քայլերը՝ էլ ի՞նչ հեղափոխական արժեքներից եք խոսում։

Եթե ժողովուրդն ասում է, որ լավ են անում ներկա իշխանավորները, ապա ասեմ՝ այսօր ժողովուրդն ապրում է ատելությամբ, չարացած է ժողովուրդը, որը ժողովրդի մեղքով չէ։

Սերժը ժամանակին օգնել է Նիկոլին, բայց ռուսները Նիկոլին տարել են Սերժից»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում