Մամուլ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեքենան տեղափոխվեց «գաի պլաշադկա»․ ֆոտո

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեքենան տեղափոխվեց «գաի պլաշադկա»

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 12։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել Սախարովի հրապարակում, վարորդը եղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթ է ենթարկել 11-ամյա Սուրեն Ա-ին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է երեխային բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք։

Ավտոմեքենան ավագ հետաքննիչ Հ. Ստեփանյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ա. Թորոսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ, իսկ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

torosyan meqena
arsen torosyan vraert
Կիսվել նյութով