ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ․ Գարիկ Պապոյան (Տեսանյութ)

Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ․ Գարիկ Պապոյան (Տեսանյութ)

Հաղորդավար, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը հրապարակել է հոլովակ ինստագրամյան իր էջում՝ դիմելով օտարերկրյա օգտատերերին և կազմակերպություններին: 

 «Բարի լույս աշխարհ, հուսամ՝ առավոտը բարի է, քանի որ այն կարող է բարի լինել, միայն այն դեպքում, եթե հարևանդ ձմռան կեսին չի դադարեցնել գազամատակարարումը, ինչպես որ Ադրբեջանն է վերջին երկու օրվա ընթացքում վարվել Արցախի նկատմամբ:

Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ՝ թույլ չտալով երեխային հասցնել հիվանդանոց», – ասել է Պապոյանը՝ հիշեցնելով, որ ներկայում հարյուր քսան հազար մարդ կանգնած է մարդասիրական աղետի առաջ:

Նա դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու երեխաներին.

«Ձեզ համար գործ կա՝ կանգնեցրե՛ք Ադրբեջանին»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով